Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահին չի հանդիպում, գոնե՝ նախարարին

Նախագահին չի հանդիպում, գոնե՝ նախարարին
16.12.2019 | 23:02

Շաբաթվա սկզբին ԱՄՆ համարյա բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ակնհայտ է, որ հանդիպումը պետք էր ԱՄՆ նախագահին, որ ներգործի Կոնգրեսում սկսված իմպիչմենտի գործընթացի վրա, որ նախաձեռնել են Համայնքների պալատում, և փորձի փոխել իրավիճակը իր համար ավելի բարենպաստ կողմ: Մասնավորապես՝ դա էր գրում CNN-ի կայքը: Թրամփը հավանաբար ցանկանում էր ցույց տալ, որ լիովին ինքնավստահ է և չի վախենում սկանդալից իր իբր թե «Ռուսաստանի հետ» կապերի պատճառով: Սկանդալ, որ արդեն երկու տարի մեկ մարում է, մեկ բռնկվում նոր ուժով: Ակնհայտ է, որ նույն նպատակով Սպիտակ տանը բազմիցս կրկնել են, որ հանդիպմանը պետք է ներկա լինի իր հակառուսական դիրքորոշումով հայտնի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հանդիպումը չէր լինելու գաղտնի ու խորհրդավոր: Պիտի քննարկվեին ռուս-ամերիկյան օրակարգի ընթացիկ հարցերը: Կարևոր է, որ նախապես ծրագրվում էր հանդիպում միայն նախարարական մակադակով՝ նրանք պիտի քննարկեին տարածաշրջանային ու երկկողմ օրակարգի հարցերը: Տեղեկությունը, որ Լավրովին ընդունելու է ԱՄՆ նախագահը, հաստատվեց վերջին պահին: Վերջին անգամ ՌԴ ԱԳ նախաար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում էր 2017-ի մայիսին: Այն ժամանակ էլ նա Սպիտակ տանը հանդիպեց Դոնալդ Թրամփին, հանդիպումը երկար ու բուռն քննարկվում էր ամերիկյան ԶԼՄ-ներով, հատկապես նախագահի նկատմամբ ոչ լոյալ: Այդ հանդիպմանը ներկա էր ԱՄՆ-ում ՌԴ այն ժամանակվա դեսպան Սերգեյ Կիսլյակը: Ասում էին՝ Թրամփը երկու ռուս դիվանագետներին ինչ-որ «գերգաղտնի տեղեկատվություն է» փոխանցել: Դա էր ընդգծել իր ռեպորտաժներում CNN-ը:


Ներկա հանդիպումն անցնում էր մի իրավիճակում, երբ ընդդիմադիր դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում մտադիր էին նոր մեղադրանքներ ձևակերպել ԱՄՆ նախագահի դեմ և սկիզբ դնել պատրաստվող իմպիչմենտին: Մեղադրանքները հանգեցվում են երկու հիմնական կետերի՝ «իշխանական իրավասությունների չարաշահում» և «իրավապահ մարմինների աշխատանքին խոչընդոտելու փորձ»: ԱՄՆ Կոնգրեսը, Սահմանադրության համաձայն, միակ ատյանն է, որ կարող է հեռացնել նախագահին իշխանությունից մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը: Դա հնարավոր է միայն 3 դեպքերում՝ եթե ապացուցվի նախագահի դավաճանությունը ազգային շահերին, կաշառք ստանալը կամ պաշտոնական լիազորությունների գերազանցումը: Թվում է՝ այդ իրավիճակում Թրամփի ինչի՞ն էր պետք այդքան մեծ ուշադրություն դարձնել ոչ թե պետության ղեկավարի, այլ ընդամենը բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպմանը: Բայց լիովին բացատրվում է, թե ինչու է Թրամփը հատկապես հիմա այդքան մտահոգ իր քաղաքական ապագայով, նախընտրական արշավի սկզբին, նաև իր հասցեին հնարավոր մեղադրանքների միանգամայն անորոշության դեպքում: Մասնավորապես՝ ազգային շահերի դավաճանությանը լիովին կարելի է շատ լայն մեկնաբանություն տալ: Ահա և նախագահը ջանում է բոլոր հնարավոր ճանապարհներով, այդ թվում՝ այս հանդիպումով, քաղաքական հակառակորդների ու հասարակության առաջ երևալ ավելի շահեկան լույսի տակ, ի ցույց դնել վստահությունը իր ճշմարտացիության մեջ, իր շուրջը ստեղծել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ:
Akharin Khabar (Իրան)


Հ.Գ. Այս անգամ, ի տարբերություն, առաջին հանդիպման, ԱՄՆ ԶԼՄ-ները դեռ չեն բացահայտել պետական գաղտնիքի փոխանցում, ուրեմն և նոր մեղադրանք Կոնգրեսի համար: Զարմանալի է, որ իրանական լրատվամիջոցն է այսքան լոյալ անդրադառնում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մեջ կարևոր հանդիպմանը, թեև, միանշանակ, հանդիպման ժամանակ տարածաշրջանի խնդիրների մեջ քննարկվել է և Իրանի հարցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ